Մեր՝ ընդդիմադիրներիս, հիմնական պրոբլեմը այն է, որ մենք անկեղծ չենք:
Մենք կարող եք մի բանի համար ուղղակի հոշոտել դիմացինին ու ձայն չհանել, երբ նույնը անում է մեր ճամբարակիցը:
Մենք կարող ենք նույն ոճի մեջ երգող մարդկանցից մեկին նշանակել ազգի դավաճան , բայց գնալ ու տժժալ մյուսի երգի տակ:
Որովհետև մերն ա:
Մենք կարող ենք Հայաստանից դուրս հանգստացողին քլնգել ու հետո գնալ և հանգստանալ բազմապիսի Եգիպտոսներում կամ Հունաստաններում:
Ասել մի բան ու անել հակառակը:
Պայքարել հասարակ ռամիկի համար , հետո հոգնել ու մտնել մոտակա ռեստորան՝ սիգար ծխելու:
Ու եթե, հանուն թիմային շահերի կամ վատամարդ չլինելու, չենք խոսում և մտածում ենք՝ կանցնի կգնա, սխալվում ենք:
Չի անցնում: Կուտակվում է:
Եվ մեր ընդդիմադիր պղպջակին կողքից նայող մարդկանց մոտ ամրապնդվում է այն կարծիքը, որ մենք անկեղծ չենք:
Իսկ դա բոլոր բռնած գործերի տապալման ամենամեծ պատճառներից մեկն է:
Տիգրան Քոչարյան